Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Լյուդմիլա Հարությունյանը չի մեկնաբանում Զորիին

    Լյուդմիլա Հարությունյանը չի մեկնաբանում Զորիին

    15.10.2013| 16:14
    Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին, որով նա պահանջում էր Արցախը ճանաչել Ռուսաստանի մաս, փորձեցինք մեկնաբանություն ստանալ սոցիոլոգ, Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանից, ով Ղարաբաղյան շարժման տարիներին լավ ճանաչել է Զորի Բալայանին և նրա գործունեությանը: Լյուդմիլա Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանությունից:
  • Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում Զորին իր «Կիլիկիա»-ով

    Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում Զորին իր «Կիլիկիա»-ով

    15.10.2013| 16:10
    Արդեն քանի օր է, հասարակության ակտիվ հատվածը ցնցվել, զարմացել ու տարակուսել է ոչ անհայտ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակից, որում նա պահանջում է Արցախը ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Ֆեյսբուքահայությունը նույնիսկ պահանջում է նրան զրկել ՀՀ քաղաքացիությունից: Ոմանք էլ անակնկալի են եկել, որ Զորիին ձայնակցող «մտավորականներ» էլ կան՝ ի դեմս Ռազմիկ Դավոյանի, Արտեմ Հարությունյանի և Արտավազդ Բայաթյանի: Դե, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից ոչ ոք այլ սպասելիք չէր էլ կարող ունենալ:
  • Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    15.10.2013| 13:54
    «Դիպլոմատ» ակումբի բացմանը ներկա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, նշեց. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններն այսօր ավելի լավ մակարդակում են, քան տասը տարի առաջ: Թուրքիան ավելի շատ է գտնվում Ադրբեջանի ազդեցության տակ, սահմանը փակ է, Թուրքիան ցուցաբերում է մաքսիմալիստական դիրքորոշում, հարաբերությունները մնացել են սառեցված»:
  • Բա մի հատ չես հարցնո՞ւմ` ոնց եմ, ոնց չեմ

    Բա մի հատ չես հարցնո՞ւմ` ոնց եմ, ոնց չեմ

    15.10.2013| 00:26
    Մեր աղբյուրների տեղեկացմամբ, եթե նախկինում երկրորդ-երրորդ նախագահների միջև «տուն գնալ- տուն գալ» կար` խիստ անհրաժեշտ դեպքերում (Նոր տարի, էքստրիմ վիճակներ, որոշ արարողություններ), ապա վերջին նախագահական ընտրություններից հետո այդ «շարժը» դադարել է, չհաշված երկրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային քամու նման երևալն ու անհետանալը. հիշենք` նա անգամ չմասնակցեց ֆուրշեթին:
  • Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք

    Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք

    14.10.2013| 16:38
    Պատերազմի ժամանակ ձեռքերս ցրտահարվեցին: Առաջին անգամ 1993-ի հունվարին։ Ընկերներիցս մեկը սագի յուղ տվեց, Կրասնոդարից էին բերել, ողջ շիշը օգտագործեցի: Քսում էի, պահում տաք պլիտայի վրա, երբ, իհարկե, հոսանք էր լինում: Գրեթե բուժվեցին ձեռքերս, բայց ցրտահարությունը կրկնվեց հաջորդ տարի էլ ու մինչև հիմա ձմռան ցրտի հետ նրանք ինձ հիշեցնում են պատերազմի տարիները: Ամեն առավոտ Ավանից գործի էի իջնում մի կերպ, ինձ Կաֆկայի «Դատավարության» հերոսներից էի զգում, երբ առանց նստարանի «Երազը» կանգնում էր, ու ժողովուրդը լցվում էր:
  • Ծերունական մառա՞զմ

    Ծերունական մառա՞զմ

    14.10.2013| 06:57
    Հանրահայտ Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով նա տեղեկացրել էր, թե իբր Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին Գյուլիստանի պայմանագրով, և, ըստ այդմ էլ՝ կոչ էր անում այցելել Ղարաբաղ և այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս, վերջին օրերին խախտել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի անդորրը:
  • Սպասում են բովանդակային փաստաթղթերի հրապարակմանը

    Սպասում են բովանդակային փաստաթղթերի հրապարակմանը

    13.10.2013| 14:32
    Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելուն տրված որոշմանը անմիջապես դեմ արտահայտվեցին ընդդիմադիր և արևմտյան արժեքների կողմնակից մի շարք կուսակցություններ:
  • Մաքսային միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարելու  ներքին և արտաքին  բազմաթիվ խնդիրների դեմ

    Մաքսային միության ստեղծումը կօգնի համատեղ պայքարելու ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրների դեմ

    13.10.2013| 11:08
    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընձեռած հնարավորությունների ու մարտահրավերների մասին փաստարկներ ներկայացնելուց առաջ հարկ է նկատել հետևյալը:
  • Հայաստանը շատ բան ունի  սովորելու Իսրայելից

    Հայաստանը շատ բան ունի սովորելու Իսրայելից

    11.10.2013| 00:53
    Կառավարության արտահերթ նիստը, որին վարչապետն ու գերատեսչությունների ղեկավարները մասնակցեցին զինվորական համազգեստներով, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Մինչդեռ «Արձագանք-2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների խնդիրն առավել քան արդիական է, չնայած հասարակությունը սովոր չէ կառավարության անդամներին տեսնելու զինվորական համազգեստով, առավել ևս` զորավարժարանում և զենքը ձեռքին: Միևնույն ժամանակ, Հայաստանը պատերազմող երկիր է, և ամեն քաղաքացի պարտավոր է պատրաստ լինել մարտական գործողությունների վերսկսմանը, իսկ կառավարող օղակները պետք է պատրաստ լինեն ստեղծված ռազմական իրադրության օպերատիվ արձագանքմանը:
  • «Չպոմիդորեցին»  ու «չձվեցին»

    «Չպոմիդորեցին» ու «չձվեցին»

    11.10.2013| 00:50
    Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում` նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է` դա ընդամենը հիստերիկության դրսևորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլև դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով` եվրոպաներում սեփական երկրի ու նախագահի վրա «հարձակված» կնոջ ուղղությամբ: