Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Երիտասարդությունը շարժման մեջ»

«Երիտասարդությունը շարժման մեջ»
17.05.2012 | 09:55

Օրերս տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի «Play Your East Part I» կապերի հաստատման սեմինարի բացման պաշտոնական արարողությունը: Սեմինարը նպատակ ունի գիտելիքներ և հմտություններ փոխանցել երիտասարդներին, որպեսզի վերջիններս հետագայում «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցչի շրջանակում համատեղ ծրագրեր կազմեն:

Նշենք, որ Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի «Արևելյան գործընկերության երիտասարդական պատուհան» բաղկացուցչի շրջանակում 2012-2013 թվականներին Հայաստանում, ՈՒկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Վրաստանում և Ադրբեջանում նախատեսվում է իրականացնել երիտասարդական տասնյակ միջոցառումներ:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱՐԵՎԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ խոսքով` սեմինարին մասնակցում են երիտասարդներ, ովքեր իրենց երկրներում ծրագրերի իրականացման որոշակի փորձ ունեն արդեն, այն հրաշալի հնարավորություն է ոչ միայն ուսումնասիրելու Եվրամիության ընձեռած նոր հնարավորությունները, այլև հաստատելու կապեր, որոնք էական և որոշիչ նշանակություն ունեն հաջող ծրագրեր նախաձեռնելու գործում:
Բրիտանական խորհրդի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի արտաքին կապերի ղեկավար ՍԱՅՄՈՆ ՉԵՄԲԸՐԶԸ շեշտեց, որ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը` ուսանողներին հնարավորություն ընձեռելով ստանալու ոչ ֆորմալ ուսուցում` եվրոպական չափանիշներին համահունչ: Նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում Բրիտանիայի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել շուրջ 400 միջազգային ծրագիր, որոնցից 100-ը` մեր տարածաշրջանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ