«Երբ հայերը քրիստոնյա էին, ռուսները ծառից ծառ էին թռչկոտում»: Եթե այս հնամաշ, կեղծ նացիոնալիստական ինքնասփոփիչ արտահայտությունը հռչակեր թերի միջնակարգ կրթությամբ սնոտիապաշտ մի անձ, կարելի էր ներողամիտ լինել նրա նկատմամբ:
Էգոիզմը (egoisme - եսասիրություն, սեփական շահի գերադասումը ուրիշների ու հասարակության շահերի նկատմամբ, չափազանցված պատկերացումներ սեփական անձի ու սեփական արժանիքների նկատմամբ) անբուժելի մարդկային հիվանդություն է, որը, ելնելով ստեղծված պայմաններից, կարող է միայն շրջապատից ժամանակավորապես թաքցվել, բայց այն անվերջ մնալու է մարդկանց ու նրանց գեների մեջ, փոխանցվելու է հաջորդ սերունդներին:
Վերջին շաբաթը պատմական էր։ Վատիկանում Երևելիի իմաստնախորհուրդ բերանից հնչած խոսքը հակինթակտուց աղավնիների երամներով ճանապարհվեց դեպի Հայկական լեռնաշխարհի հայաբնակ հյուսիսը։
Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ:
Скачко-ն, լիովին անտեսելով ժողովուրդների իրավունքների միջազգային իրավական նորմերը, ամբողջովին կանգնած է թուրք զավթիչների ավազակային տեսակետի վրա, որի համաձայն բավական է սրի քաշել որևէ ժողովրդի և բռնի ուժով տեղահան անել ու արտաքսել իր երկրից, որպեսզի «օրինական» ճանաչվի բանդիտի իրավունքն այդ ժողովրդի հայրենիքի նկատմամբ, այն ճանաչվի արդեն որպես բանդիտի սեփականություն:
Ստվերային տնտեսությունը տնտեսավարման հանցավոր ձևերից մեկն է ու լայն տարածում ունի աշխարհի տարբեր երկրներում: Խորհրդային Միությունում այն նույնպես գործում էր օրենքից դուրս, բայց ստացել էր իր զարգացումն ու գոյատևում էր կուսակցական-բյուրոկրատական համակարգի հետ՝ սերտաճած տեսքով:
Նրանց մենք չենք հասկանում, չենք գնահատում նրանց երկրափրկիչ ջանքերը, ավելին՝ հենց նրանց ենք համարում երկիրը ճարակած համաճարակի հարուցիչը։ Այսպես է, թե ոչ, դժվար է ասել, բայց պետք է ասել, չէ՞ որ խոսքը գերադասելի է լռությունից։
Скачко-ն արհեստականորեն նույնացրել է այդ երկու տարբեր ուժերը, ավելին՝ միատեսակ շահագրգռություններ է վերագրել եվրոպական պրոլետարիատին և թուրքական փաշաներին սոսկ նրա համար, որպեսզի հանգի հաջորդ անհեթեթ, հակաբնական և հակապատմական եզրակացությանը՝ թե կոնֆերենցիայի մասնակից սոցիալիստական երկրները և կապիտալիստական Թուրքիան «պետք է բոլոր ջանքերը գործադրեն հասնելու անխզելի կապի՝ արևմտաեվրոպական իմպերիալիզմի դեմ պայքարելու համար»:
Իջևան գալու հաջորդ իսկ օրը «Պոլիտեխնիկ» ուսանողական ջոկատը մեր տեսադաշտից վերացավ, հօդս ցնդեց, ուսանողական խմբերն ու ջոկատները մաս-մաս թողեցին ու հեռացան, գնացին իրենց ամառային արձակուրդներն անցկացնելու, մնաց միայն մեր խմբի ուսանողներից կազմված բրիգադը՝ թվով 12 ուսանող:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...