Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բակո Սահակյանը մասնակցել է Գիշի գյուղի նոր դպրոցի բացման արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է Գիշի գյուղի նոր դպրոցի  բացման  արարողությանը
28.05.2012 | 00:44

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ և մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության, երկրի ղեկավարն ընդգծել է, որ համատեղ ծրագիրը Արցախ-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից է և, ըստ ամենայնի, կնպաստի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԼՂՀ պաշտոնատար անձինք և «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ