Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կասիլյասի իննսունհինգերորդը

Կասիլյասի իննսունհինգերորդը
31.05.2012 | 04:11

Հարավային Կորեայի հետ ընկերականը դարձավ Իսպանիայի ընտրանու ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի թվով 95-րդ հաղթականը հավաքականի կազմում: 130 խաղից: Այս ցուցանիշով նա բացարձակ առաջատարն է հավաքականներում երբևիցե հանդես եկած ֆուտբոլիստներից: Մինչ այս 94-ական հաղթական հանդիպում են ունեցել Լիլիան Տյուրամը (Ֆրանսիա) և եգիպտացի Ահմեդ Հասանը: Ի դեպ` Հասանը կարող է դեռեւս մրցակցել Կասիյասի հետ, քանի որ շարունակում հանդես գալ հավաքականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ