Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը տոնում է  Երեխաների պաշտպանության միջազգային օրը
31.05.2012 | 13:57

Հունիսի 1-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հրավիրում է բոլորին` միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների և ծնողների` Հայաստանի բոլոր անկյուններից, ինչպես նաև կարիքավոր երեխաների և մանկատան սաների:
Այս մասին տեղեկացնում է «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի մամլո պատասխանատու, հանրային կապերի և մարքեթինգի համակարգող ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆԸ:
«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հերթական անգամ սիրով միանում է համայն աշխարհին` տոնելով Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մենք երեխաներին պարգևում ենք արվեստի հետ առնչվելու բերկրանքը` թե՛ բացօթյա արվեստի խմբակներին մասնակցությամբ, թե՛ մեր համերգային գեղեցիկ ծրագրով»,- ասաց կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար ՎԱՀԱԳՆ ՄԱՐԱԲՅԱՆԸ:
Նշենք, որ Հունիսի 1-ի տոնախմբությունը մեկնարկելու է ժամը 17:00-ին` «Գաֆէսճյան» քանդակների պարտեզում:
Միջոցառումն անցկացվում է Ջերարդ Գաֆէսճյանի բարձր հովանավորությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ