ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սիրիահայ զինվորը տանջամահ է եղել խոշտանգումների հետևանքով

Սիրիահայ զինվորը տանջամահ է եղել  խոշտանգումների հետևանքով
02.06.2012 | 07:59

«Սիրիահայ զինվորի մահվան մանրամասները ցնցել են ողջ հայկական համայնքը», - տեղեկացրել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը:
Նրա ասելով, Դամասկոսի 22-ամյա, հայազգի զինվոր Լևոն Կույումջյանը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Բաբ ալ Հաուա տարածքում զոհվել է ոչ թե ապստամբների արձակած գնդակից, այլ նրանց կողմից առանձնակի դաժանորեն և գազանաբար խոշտանգվելու հետևանքով: Այն պարզ է դարձել երիտասարդի դիակը հարազատներին հանձնելուց հետո: Զինվորի մարմնի վրա հայտնաբերվել են 5 այնպիսի փամփուշտներ, որոնք մարմնի մեջ մխրճվելուց հետո պայթում են: Ոտքերի վրա առկա են եղել էլեկտահարման, իսկ ձեռքերի վրա` դանակահարության հետքեր:
Նշենք, որ Սիրիայում շուրջ 15 ամիս շարունակվող բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև իրենց ծանր հետևանքներն են թողել նաև սիրիահայ համայնքի վրա, որի հետևանքով զոհվել են 4 հայեր: Առաջինը` զինծառայող Վիգեն Հայրապետյանն է, երկրորդը` հալեպցի Արաքսի Պետրոսյանը, ովքեր զոհվել են Հալեպում կատարված պայթյուններից: Երրորդը` Հոմսում իր տան մեջ սպանված 57-ամյա Րաֆֆի Քարջյանն է, իսկ չորրորդ զոհը` Լևոն Կույումջյանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ