Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կրկին պարտություն

Կրկին պարտություն
13.06.2012 | 11:08

Միխաիլ Տալի հուշամրցաշարի հինգերորդ տուրում, ինչպես և երրորդում էր, Արոնյանը նորից պարտություն կրեց: Այս անգամ` ռուս Ալեքսանդր Մորոզևիչից: Տարօրինակորեն սպիտակ խաղաքարերը մեր գրոսմայստերի համար դառնում են ծանր փորձաքար: Այս հաղթանակը Մորոզևիչին բերեց մրցաշարի չորրոդ միավորն ու միանձնյա առաջատարությունը: Նրա հաջողությունը չկարողացավ կրկնել մյուս

առաջատարը` Թեյմուր Ռաջաբովը: Ավելին, խաղալով սպիտակ խաղաքարերով, նա պարտվեց Մագնուս Կառլսենին` վաթսուններորդ քայլում հարկադրված լինելով կանգնեցնել ժամացույցը: Մրցամարտի Նակամուրա- Կրամնիկ, Գրիշչուկ- Կարուանա, Տոմաշևսկի- Մաքշեյն պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ