ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՈՒկրաինա-Ֆրանսիա` 0:2

ՈՒկրաինա-Ֆրանսիա` 0:2
16.06.2012 | 00:42

ՈՒկրաինա-Ֆրանսիա խմբային երկրորդ խաղում Օլեգ Բլոխինի սաները որքան էլ փորձեցին ներկայանալ լավագույն կողմերով, այնուամենայնիվ, գլխից վեր թռնել չկարողացան: Առաջին խաղակեսում ֆրանսիացիները, «պահպանելով» հյուրից պահանջվող վարվեցողության կանոններն ու անհրաժեշտի չափով սպառելով առաջնությունը հյուրընկալած թիմի զգայականը, երկրորդ կեսի առաջին րոպեների ընթացքում (53 և 56-րդ րոպեներ) արեցին այն, ինչ նրանցից պահանջվում էր խմբում ստեղծված վիճակն հօգուտ իրենց շտկելու համար: Գոլերի հեղինակներ են դարձել Ժերեմի Մենեզն ու Յոհան Կաբաիեն: Բլանի հավաքականը հավաստեց, որ նման կազմակերպված, տեխնիկապես գրագետ, բարձրակարգ մարզիկներով ի վիճակի է լուծել շատ ավելի բարդ խնդիր և որ իրավամբ է դասվում առաջնության ֆավորիտների թվում: Ճիշտ է, դեռևս չի լուծված քառորդ եզրափակիչ դուրս գալու հարցը, սակայն խնդիրը առանձնակի բարդություն չի կարող ներկայացնել: Մի երկու խոսք նաև խաղասկզբում եղած դադարի մասին: Այո, եղավ հարկադիր ընդմիջում, ու դրա պատճառը առատ անձրևն էր: Դե ինչ` լինում է և այսպես:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ