ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վերջինը` հաղթանակով

Վերջինը` հաղթանակով
18.06.2012 | 18:24

Աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարում տևական դադարից հետո վերջապես հաղթանակ տարավ Լևոն Արոնյանը: Մրցակիցը իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան էր, ով, նախորդ տուրում հաղթելով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, հավաքել էր հինգ միավոր ու ստանձնել մրցաշարի միանձնյա առաջատարի դերը: Փաստորեն ստացվում է, որ մեր գրոսմայստերին պակասում էր հունից լավ հանող: Հաղթական ավարտ է ունեցել և Մաքշեյն-Կառլսեն դիմակայությունը: Նորվեգացի գրոսմայստերն առավելության է հասել սև խաղաքարերով: Նակամուրան ու Ռաջաբովը կիսել են միավորը, Տոմաշևսկի-Գրիշչուկ, Կրամնիկ-Մորոզևիչ պարտիաները շարունակվում են: Անկախ այս հանդիպումերի արդյունքից` Մագնուս Կառլսենը 5,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ մեր գրոսմայստերը ցույց տվեց հիսուն տոկոսանոց արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ