ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վարդան Օսկանյանի 300000-դոլարանոց բնակարանը

Վարդան Օսկանյանի 300000-դոլարանոց բնակարանը
21.06.2012 | 14:02

«Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երևանի Վազգեն Սարգսյան-10 հասցեում ձեռք է բերել առնվազն 300000-դոլարանոց բնակարան»,- քիչ առաջ «Իրատես de facto» ակումբում լրագրողներին իրազեկեց «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Զորավիգ» թերթի խմբագիր ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ, ընդգծելով, որ արտաքին գործոց նախարարի աշխատավարձը դժվար թե բավականացներ մայրաքաղաքի սրտում նման բնակարան ձեռք բերելուն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ