-
12.04.2013|
12:04
Երևանի թե փողոցները, թե բակերը օր օրի բարեկարգվում են, լուսավորվում, ձևավորվում :
Քանաքեռի կենտրոնում գտնվող առաջին բարձրահարկը` 129 շենքը և շենքի շրջակայքը մշտապես դուրս են մնում ուշադրությունից: Ավելին, մութ ու ցուրտ տարիներին շենքի հետնամասը «պարսպապատվել» է խանութնեով, բնակիչները զրկվել են լուսավորությունից, կանաչ տարածքից:
-
11.04.2013|
15:58
Ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ դպրոցի շենք կառավարությունն անհատույց որոշեց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին։ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ հիմնադրամն անվճար դասընթացներ է կազմակերպելու երեխաների համար։
-
11.04.2013|
10:30
Ուրուգվայի Կոնգրեսի երկու երրորդը քվեարկել է երկրի տարածքում միասեռ ամուսնություններն օրնականացնող օրինագծի օգտին։ Այսպիսով Ուրուգվայն արդեն երկու շաբաթ անց կարող է դառնալ Լատինական Ամերիկայի երկրորդ երկիրն Արգենտինայից հետո, որտեղ միասեռականների կապերն ամրագրվում են բոլոր իրավունքներով։
-
10.04.2013|
11:33
Ֆրանսիայի Սենատը երեկ հաստատել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի առաջին հոդվածը։ Ավելի քան 10 ժամ տևած քննարկումից հետո օրինագծին կողմ է արտահայտվել 179 սենատոր, դեմ՝ 157-ը։
-
09.04.2013|
19:35
Այս պահին թեժ իրավիճակ է Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ցուցարարները հասել են Բաղրամյան փողոցի սկիզբ, որտեղ նրանց դիմավորել են մեծ թվով ոստիկաններ՝ զինված վահաններով և ռետինե մահակներով:
-
09.04.2013|
19:32
Պոլիտեխնիկի մոտ մի քաի ժամ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ ժամը 15.45 Երևանի Տերյան փողոցից թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1994 թվականին ծնված Տիգրան Հայրապետյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
-
09.04.2013|
16:15
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի տեղեկացմամբ,երեք օրով ազատ է արձակվել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Պատճառը հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը մասնակցելն է եղել: Ազատ արձակման որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը`թույլատրելով կարճաժամկետ մեկնել:
-
09.04.2013|
16:08
Այսօր, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին:
-
09.04.2013|
11:17
ԱՄՆ-ում կանայք շարունակում են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ։ Համաձայն՝ կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնի զեկույցի՝ աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմում է մոտ 25 տոկոս։ Ընդ որում, աֆրոամերիկացի և լատինամերիկացի կանանց համար այդ տարբերությունն է′լ ավելի մեծ է։
-
08.04.2013|
18:04
Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելա Մուրադյանի պարզաբանմամբ` «Արմավիայում» տիրող իրավիճակը հետևանքն է համաշխարհային քաղավիացիայի ճգնաժամի: «Այսօր համաշխարհային քաղավիացիան է այս իրավիճակում հայտնվել: Միայն կառավարման միջոցով կարելի է իրավիճակը փրկել: Բոլոր ավիաընկերություններն ունեն հատուկ ֆորսմաժորային տիրույթ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք 450 հոգանոց մասնագիտական կազմը, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` չենք կարողանա իրականացնել որևէ չվերթ»,-մտահոգվեց փորձագետը: