ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆրանսիան փոխո՞ւմ է դիրքորոշումը

Ֆրանսիան փոխո՞ւմ է դիրքորոշումը
24.06.2012 | 10:41

Հունիսի 20-ին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Բրազիլիայում կայացած «Կայուն զարգացման» գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել են «նոր էջ բացել» երկկողմ հարաբերություններում, որոնք կտրուկ վատացել էին Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք: Նրանք ասել են, որ վերականգնում են հարաբերությունները: Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներն առաջին անգամ հանդիպել են մայիսի 21-ին` Չիկագոյում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Թուրքիայի նախագահը առաջարկել էր Ֆրանսիայի նախագահին պաշտոնական այց կատարել Թուրքիա և «ֆրանսիական կողմը դրական էր արձագանքել»:

«Մենք համոզվում ենք, որ նախագահ Օլանդը պատրաստ է աշխատել բոլոր հարցերի վրա»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին, որ հուլիսի 5-ին կմեկնի Փարիզ` քննարկելու «երկու երկրների հարաբերություններում ի հայտ եկած դրական միտումները խորացնելու հնարավորությունները»: Նա հույս ունի, որ այդ բանակցություններից հետո հարաբերությունները կփոխվեն: Թուրքիան արդեն որոշել է Փարիզ վերադարձնել իր դեսպանին, որը հետ էր կանչվել ցեղասպանությունը ժխտելու օրինագծի ընդունման կապակցությամբ, և չեղյալ հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որոնք չէին վերացվել 2012-ի փետրվարին հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը Ֆրանսիայի սահմանադրական խորհրդում հակասահմանադրական ճանաչելուց հետո: Նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարին ասել էր, որ վերընտրվելու դեպքում անպայման նոր օրինագիծ կներկայացնի:

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ