ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ապագա չունի

Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ապագա չունի
29.06.2012 | 13:32

Բրյուսելյան այցի շրջանակներում ԵԺԿ-ի գագաթաժողովում ելույթ ունենալով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին և նշել, որ Ադրբեջանի սադրանքները սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը, կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լոսկաբոսյան համատեղ հայտարարությանը` արձանագրելով, որ Հայաստանը շարունակում է առաջնորդվել ընդունված սկզբունքներով, իսկ նախագահների համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն ապագա չունի:

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ