Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ

Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ
30.06.2012 | 15:56

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվում են անվճար:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին:
«Շուկայի տարածքում մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի»,-ասել է նա և նշել, որ այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերել գյուղացիական արտադրության սննդամթերքը:
Քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ: Առաջիկայում նմանատիպ ևս մեկ շուկա կունենանք Կենտրոն վարչական շրջանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ