ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հինգերորդ նախագահը՝ նախագահ հինգերորդ անգամ

Հինգերորդ նախագահը՝ նախագահ հինգերորդ անգամ
02.07.2012 | 12:39

Իսլանդիայի նախագահական ընտրություններում հունիսի 30-ին հինգերորդ անգամ վերընտրվել է Օլաֆուր Ռագնար Գրիմսոնը: Նախնական տվյալներով` նրան ձայն է տվել Իսլանդիայի ընտրողների 52,5 տոկոսը: Գործող նախագահի մրցակիցը` լրագրող Տորա Առնորսդոտիրը, որը հավաքել է 33,2 տոկոս, արդեն ընդունել է պարտությունը:
69-ամյա Գրիմսոնը նախագահում է 1996 թվականից և Իսլանդիայի հինգերորդ նախագահն է: Սահմանադրության համաձայն` նրա իրավասությունները հիմնականում արարողակարգային են, բայց նա իրավունք ունի վետո դնելու խորհրդարանի ընդունած օրենքների վրա:

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ