Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդես

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդես
05.07.2012 | 23:52

Հուլիսի 6-ին, ժամը 18:00-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում բացվելու է միության երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը: Ներկայացված են գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 50 աշխատանք: Ցուցահանդեսը որոշակի առումով մրցութային է: Երեքից հինգ հեղինակ եկող տարի մասնակցելու են Մոսկվայում կայանալիք «Սալոն-2013» ցուցահանդեսին: Մարտ ամսին նախատեսված այս բավականին ներկայացուցչական ցուցադրությանը մասնակցելու են նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ երկրների նկարիչները:
ՆՄԱԿ-ն միավորում է ԱՊՀ երկրները: Բացառություն են կազմում Մերձբալթյան հանրապետությունները և Վրաստանը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ