Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԼՂՀ նախագահի թեկնածուները-3

ԼՂՀ նախագահի թեկնածուները-3
11.07.2012 | 18:12

Հայաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը ազդարարում է «Պետականության ամրապնդում, արդար և ազատ հասարակություն»:
Սողոմոնյանը հանդիպումների ժամանակ ընդգծում է, որ հանրապետության որոշ ոլորտներում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, հատկապես կրթության և առողջապահության ասպարեզում, երկրի կադրային քաղաքականության մեջ: «Գիտության և կրթության ոլորտները պետք է դարձնել անվճար: Բնակչության բուժսպասարկումը պետք է անվճար լինի: Կադրային քաղաքականության առանցքում ես կդնեի անխաթար հեղինակությունը, կրթական մակարդակը, անցած ճանապարհը, կազմակերպական ընդունակությունները, սկզբունքայնությունը և, ամենակարևորը, պրոֆեսիոնալիզմը: Եթե մարդը չունի 15-20 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, նա չպետք է կառավարությունում պաշտոն ստանա»,- համարում է Սողոմոնյանը: Հանրապետության տնտեսական վիճակի վերաբերյալ Սողոմոնյանը կարծում է, որ «Եթե համեմատենք հետպատերազմյան շրջանի հետ, իրավիճակը ուղղակի հիանալի է, բայց եթե համեմատենք զարգացած երկրների տնտեսությունների հետ, տխուր պատկեր է ստացվում»:
«Տնտեսական զարգացման համար նշանակալից ֆինանսական հոսքեր են պետք: Մեր պետական բյուջեի միջոցների 65 տոկոսն ուղղվում է սոցիալական ծրագրերի, մոտավորապես 20 տոկոսը` աշպատավարձի, մնացած 10-15 տոկոսը չեն կարող ինտենսիվ տնտեսական զարգացման հիմք լինել, հետևաբար անհրաժեշտ են խոշորամասշտաբ ծրագրեր արտերկրի, Հայաստանի մեր հայրենակիցների հետ: Իմ նախընտրական ծրագրում ես նշել եմ 10 խոշոր ծրագիր, որոնք եթե իրականացվեն, նշանակալից չափով կաճի աշխատատեղերի թիվը, իսկ տնտեսությունը կսկսի զարգանալ»,- նկատում է Սողոմոնյանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով պրոռեկտորը հավատացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները պետք է շարունակվեն: «Բոլոր միջազգային կազմակերպությունները, սկսած Մինսկի խմբից, ՄԱԿ-ից, Եվրոպայի խորհրդից և այլն, հանդես են գալիս միջնորդի դերում, նրանք որոշումներ չեն կայացնում, այլ միայն առաջարկում են ինչ-որ պայմաններ: Բայց ԵԱՀԿ-ի հովանու ներքո հնարավոր է հասնել Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության»,- նկատում է թեկնածուն: Նրա կարծիքով` «Քանի դեռ Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունները բանակցությունների մեկ սեղանի շուրջ չեն նստել, խնդրի լուծմանը հնարավոր չէ հասնել»: Ընդ որում` Սողոմոնյանն ընտրողներին հայտարարում է, որ «Ցանկացած նորընտիր նախագահ չպետք է թույլ տա պատերազմի վերսկսում և բացառի թեկուզ մեկ մետր հողի հանձնման քննարկումը, քանի որ այդ հարցը քննարկման ենթակա չէ»:
Կադրային քաղաքականության առումով պրոռեկտորը հայտարարում է, որ «Ղարաբաղի պրոբլեմների մեծ մասի պատճառը կադրային սխալ քաղաքականությունն է` Ղարաբաղում շատ քիչ են պրոֆեսիոնալ կադրերը»: Եթե Սողոմոնյանն ընտրվի նախագահ, նա կպահանջի կառավարության հրաժարականը, որոշ նախարարություններ կմիավորի, կլուծարի Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ կնշանակի` խորհրդարանը վերածելով մշտապես գործող պրոֆեսիոնալ կառույցի, պատգամավորների թիվը 33-ից կհասցնի 17-ի: Արկադի Սողոմոնյանը նաև հայտարարում է, որ նախագահի պաշտոնում «իր թեկնածությունն առաջադրել է, որովհետև ունի այլընտրանքային, ռազմավարական ծրագրերի իրականացման իր տեսլականը»:

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ