ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Իսլամի մեծագույն խայտառակությունը» (տեսանյութ)

«Իսլամի մեծագույն խայտառակությունը» (տեսանյութ)
14.09.2012 | 00:21

«Ամբողջ դերասանական կազմը մեծապես վշտացած է և իրեն օգտագործված է զգում պրոդյուսերի կողմից: 100 տոկոսով մենք չենք սատարում այս ֆիլմը, և մեզ շատ տգեղ կերպով մոլորեցրել են ֆիլմի ուղղվածության և նպատակի հարցում: Մենք ցնցված ենք, թե սցենարն ինչպես է փոփոխվել և այն ստերից, որոնք ասվել են ֆիլմին առնչվող բոլոր մարդկանց: Մենք մեծապես վշտացած ենք տեղի ունեցած ողբերգություններից», - հայտարարել են Լիբիայում և Եգիպտոսում հակաամերիկյան տրամադրությունների պատճառ դարձած ֆիլմի դերասանները:

Մոտ 15 դերասաններ պնդում են, որ իսլամին վերաբերող դրվագներն ավելացվել են նկարահանումներից հետո, պրոդյուսերների կողմից, ստուդիական պայմաններում:

Ֆիլմի ստեղծողը Սեմ Բեսայլն է՝ իսրայելցի անշարժ գույքի ոլորտի գործարար, ով բնակվում է Լոս Անջելեսում: Նա, ըստ տեղեկությունների, 5 մլն դոլար է տրամադրել սկանդալային ֆիլմի համար, որը վերնագրված է «Մուսուլմանների անմեղությունը»:

Ֆիլմում իսլամի հիմնադիր Մուհամադ մարգարեն ներկայացվում է որպես կնամոլ և մանկապիղծ, ինչի համար այն վրդովմունք է առաջացրել արաբական աշխարհում:

Ամերիկյան ԶԼՄ-ներում շրջանառվում է վարկած, որ ֆիլմը կեղծիք է և դրան առնչություն ունեն ԱՄՆ-ում բնակվող ղպտիները (Եգիպտոսի քրիստոնյաները) և ավետարանչականները: Կարծիք կա, որ ֆիլմի սադրիչ հայտարարություններն ավելացվել են հետագայում՝ կրկնօրինակման միջոցով:

Ուշագրավ է, սակայն, նաև այն, որ ֆիլմը համացանցում մատչելի էր դեռևս հուլիսից, սակայն սադրանքի և ողբերգության պատճառ դարձավ մի քանի ամիս անց՝ Սեպտեմբերի 11-ի համատեքստում: Մինչ օրս միայն YouTube-ում ֆիլմը դիտել է 1 մլն-ից ավելի մարդ: Իսկ YouTube-ի թողարկման մեջ՝ անմիջապես ֆիլմի տակ, արաբերեն գրություն կա՝ «իսլամի մեծագույն խայտառակությունը»:

Մեկ այլ հանգամանք ևս. եթե մուսուլմանները ֆիլմը «հակաիսլամական» են անվանում, ապա Արևմուտքում այն պիտակվում է «իսլամաֆոբիկ»: Ժապավենը «սադրանք» է որակել և քննադատել է Վատիկանը:

Տեսանյութ

Muhammad Movie Trailer
Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ