«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Չեմպիոնը հեռանում է

Չեմպիոնը հեռանում է
24.09.2012 | 06:56

WBC վարկածով գերծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է մեծ ռինգը թողնելու մասին:
Ասել թե պատճառը նոր, ահեղ մրցակից ի հայտ գալու հեռանկարն է, ճիշտ չի լինի, որովհետեւ նա ինքը մի բռնցքամարտիկ է, որին, այս է, քանի տարի բախվում են նրա չեմպիոնական գոտին երազողներն ու հերթական անգամ հմայաթափ լինում: Վերջին անգամ, մոտ մեկ ամիս առաջ, նման մի ճիգ գործադրեց լիբանանյան ծագում ունեցող քսանվեցամյա Մանուել Չարը եւ դաժանագույն պարտություն կրեց արդեն իսկ չորրորդ ռաունդում:
Կլիչկոյի հեռանալու պատճառը քաղաքականությանը շատ ավելի ժամանակ տրամադրելու ցանկությունն է, քաղաքական գործիչ դառնալու հեռանկարը, ինչը նա բավականին հաջողությամբ իրականացնում է արդեն մի քանի տարի: Հիշեցնենք, որ Վիտալին ՈՒկրաինայի խորհրդարանի պատգամավոր է, իր իսկ հիմնադրած կուսակցության ղեկավարը` երկրի քաղաքական կյանքում որոշակի ազդեցություն ունեցող ուժ: Հայտնի է նաև, որ նա երկու անգամ ներգրավվել է Կիևի քաղաքապետ դառնալու ընտրապայքարի մեջ:
Վիտալի Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է քառասունյոթ մենամարտ, հաղթել է քառասունհինգում, կրել է երկու պարտություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ