Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Գործարարներն արձագանքել են

Գործարարներն արձագանքել են
26.09.2012 | 21:01

Օրերս ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ, որի նպատակն է օգնել կարիքավոր սիրահայերին: Արդեն բարեգործական առաջին ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա: Աջակցության գործընթացը ակտիվ կերպով շարունակվում է: Մեզ հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենց կոչը բավականին լուրջ արձագանքներ է ստացել: Իրենց ներդրումն ունեն ինչպես հայ գործարարները («Արտֆուդ», «Աշտարակ կաթ», «Գրանտ հոլդինգ», «Ալեքս գրիգ» և այլն), շարքային անհատներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ, այնպես էլ հայկական երկրորդ հանրապետության` Ղարաբաղի իշխանությունները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ