Այս տարի 50-ամյա հոբելյանը նշող բրիտանական հանրահայտ «Ռոլինգ սթոունզ» խումբն այսօր թողարկելու է իր նոր երգը։ Այն վերջին յոթ տարիների ընթացքում խմբի առաջին ձայնագրությունն է։
Նրանց «Doom and Gloom» երգը ռադիոալիքներով կհնչի բրիտանական ժամանակով ժամը 8.15-ին։ Այսօր իսկ այն հասանելի կլինի համացանցում, և խմբի երկրպագուները կարող են այն ներբեռնել։
Երգը տեղ գտնի«Ռոլինգ սթոունզ» խմբի՝ նոյեմբերի 12-ին թողարկվելիք ձայնասկավառակում։ Խմբի վերջին՝ «Shine A Light» համերգային ալբոմը թողարկվել է 2008 թվականին: