Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Վերելակն ընկել է հորանը

Վերելակն ընկել է հորանը
25.10.2012 | 18:08

Այսօր, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում Երևանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվեղ նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կան երկու զոհ և երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ