Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու չէ

Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու չէ
13.12.2012 | 23:16

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը իր այսօրվա հայտարարությամբ փաստորեն հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանը նվազագույնը քննարկել է 2013-ի նախագահական ընտրություններում իր մասնակցել-չմասնակցելու խնդիրը: Վիկտոր Սողոմոնյանը ճշտել է, որ նրանից երբեք չի լսել նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին. «Ավելին, նա մի քանի անգամ հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին, սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ»: Գրասենյակի ղեկավարը նաև ասել է, որ նա արդեն մի «փոքր հարցազրույց է» ծրագրել: Վիկտոր Սողոմոնյանը հերքել է Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին լուրերը. «Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է` ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ»,-ասել է նա:

Դիտվել է՝ 2547

Մեկնաբանություններ