«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Եթե մեզ հրավիրում են, մենք քաղաքավարությունից դրդված այցելում ենք»

«Եթե մեզ հրավիրում են, մենք քաղաքավարությունից դրդված այցելում ենք»
17.12.2012 | 19:45

Ո՞վ էր հիշել, որ ժուկով-ժամանակով ՀՅԴ- ն եղել է ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի հետ միևնույն դաշտում, մաս կազմել իշխանության և իր մասով պատասխանատվություն կրել։ Ո՞վ էր մոռացել ՀՅԴ-ի հեղափոխական պահվածքը և նրա ապահարզանը։ Իսկ հիմա ի՞նչն է պատճառը, ի՞նչ խաղեր են գնում, որ իրեն ընդդիմություն հռչակող քաղաքական ուժն ԱԺ-ում բազում «ճակատամարտեր» տալուց հետո նորից ձգվում է դեպի «Հանրապետականը», արժանանում նրա արտահերթ համագումարին մասնակցելու հրավերին։ Բացատրությունը` Աղվան Վարդանյանի հետ ճեպազրույցում։

-Պարոն Վարդանյան, չեք կարծո՞ւմ, որ դաշնակցության ներկայությունը ՀՀԿ-ի համագումարում մի տեսակ անհասկանալի է։
-Գիտեք, մենք կիրթ ենք։ Մենք նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք։ Եթե մեզ հրավիրում են, մենք քաղաքականությունից դրդված այցելում ենք։
Թե ինչո՞ւ մյուսներին չեն հրավիրել, այդ հարցերի մասով մեր մամլո խոսնակը Գալուստ Սահակյանն է։
-Հրավերից դուրս մի հարց կարելի՞ է։
-Խնդրեմ։
-ԱԺ-ի նիստերից մեկի ժամանակ շրջանառության մեջ դրվեց «ճ կլաս» արտահայտությունը, որը հիմա ուզում եմ նպատակային օգտագործել։ Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումները շարունակվեն այն մակարդակով, որ հիմա կան` անհայտ, անհասկանալի դեմքերով, իսկ մյուս կողմից` ֆավորիտը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որի դեմ իսկապես «խաղ» չկա, արդյո՞ք չենք ունենալու «ճ» կլասի ընտրություններ։
-Առաջադրմանը դեռևս 1,5-2 ամիս ժամանակ կա, և բոլոր կարգի զարգացումները հնարավոր են։ Այսօր գնահատականներ տալ Ձեր բառերով, համաձայն չեմ։
-«Ճ» կլասի հեղինակը Ձեր գործընկերներից է, ՀՀԿ-ի հարգարժան օրենսդիրներից։
-Մեկ է, ես Ձեր հարցերին այլևս չեմ պատասխանելու։
-Ինչո՞ւ։
-Հարցազրույց խոստացել եմ միայն «Հ1»-ին։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ