Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. Երբ ընդամենը դպրոցի «միջանցքն» ես ավարտել

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ. Երբ ընդամենը դպրոցի «միջանցքն» ես ավարտել
19.12.2012 | 19:04

Հարգելի Արմեն Աշոտյան, արդյոք մականունավոր Սեդրակյանն արժանի՞ է, որ Դուք կամ Շարմազանովը ներողություն խնդրեք նրա փոխարեն: Այդ լպիրշը (չեմ ամաչում իմ օգտագործած բառի համար) չի էլ գիտակցում (թերուսն ինչպե՞ս կարող է գիտակցել), որ իրեն հոգեհարազատ «քուչակռվի» մասնակից չէ: Նա չի հասկանում` ամեն առավոտ պետք է փառք տա Աստծուն , որ, Քաջ Նազարի բախտով, պատիվ ունի շփվելու լրագրողների դասակարգի հետ: Նա չի հասկանում` միշտ չէ, որ փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը: Առավել ևս այն պարագայում, երբ ընդամենը դպրոցի «միջանցքն» ես ավարտել, իսկ «համալսարան» կամ «ինստիտուտ» բառերն արտասանելիս հայհոյախոս լեզուդ փաթ է ընկնում:

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ