Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ՀՀԿ+ՕԵԿ+...

ՀՀԿ+ՕԵԿ+...
08.01.2013 | 12:13

Առաջիկա նախագահական ընտրություններում բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին են հայտարարել Արտաշես Գեղամյանը իր «Ազգային միաբանություն» կուսակցությամբ, Խոսրով Հարությունյանը Քրիստոնեադեմոկրատական միությամբ և Հայկ Բաբուխանյանը` Սահմանադրական իրավունք միությամբ:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ