Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.02.2013 | 00:22

Տեր, մեկնիր ձեռքդ անկյալիս.
Տիեզերակարգը քանդել եմ, ընկել,
ՈՒ շուրջս նույնպես անկում է։
Օգնիր, որովհետև
Դու մեր անկումի համար եկար,
Եկար կանգնեցնելու մեզ տիղմից,
Երկարիր ձեռքդ. առողջները
բուժվելու կարիք չունեն,
Հիվանդներն են
կողկողագին Քեզ որոնում։

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ