Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կյանքի գնով»

«Կյանքի գնով»
19.02.2013 | 20:32

«Ես այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ եմ»,-այսօր «Ազատության» հրապարակում ասուլիս-հանրահավաքի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ Սերժ Սարգսյանը կա՛մ պիտի հաղթանակը տա ժողովրդին, կա՛մ հրաժարական տա: Վերահաստատելով, որ իրենք օգտվելու են սահամանադրական բոլոր միջոցներից, ընդդիմադիր գործիչը նկատել է, որ ժողովրդի 80 տոկոսն իրեն է ընտրել, սակայն ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Հովհաննիսյանը հանդիպելու է Սերժ Սարգսյանի հետ, և մինչև վաղը ժամը 17:00-ը (այդ ժամին կրկին հանրահավաք է նախատեսված) պետք է ժողովրդին վերադարձվի իշխանությունը: «Նրանք, ովքեր խոստովանանք ունեն, թող խոստովանեն, այլապես չեն ներվելու»,-հայտարարել է նախագահի ընդդիմադիր թեկնածուն: Իր նպատակին Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հասնելու «կյանքի գնով»:
Ի դեպ, հրապարակում գտնվող քաղաքացիները պահանջել են նստացույց անել ու մինչև Մատենադարան ուղեկցել են Հովհաննիսյանին, սակայն նա հայտարարել է, որ վաղը բոլոր «եթե»-ներին պատասխան կտրվի և կհայտարարվի անելիքների մասին, որից հետո մեքենա է նստել ու հեռացել ասելով. «Դուք ո՞ւր եք գնում: Ես գնում եմ տուն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ