-
23.12.2016|
18:21
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Որևիցե բանակցություն չի ընթանում, որովհետև որպեսզի ընթանան բանակցություններ, վարչությունը պետք է առնվազն լիազորեր համապատասխան անձանց, որպեսզի նրանք վարեին բանակցություն, նաև բանակցություն ինչի շուրջ։
-
20.12.2016|
11:08
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին:
-
20.12.2016|
10:58
Առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես կգա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը:
-
19.12.2016|
20:28
Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան համագործակցությունն արդեն միսուարյուն է ստանում։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին անձամբ փաստեց Վիկտոր Դալլաքյանը՝ շեշտելով, թե պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախկին նախարարի հետ, և իրենք նույն կերպ են տեսնում երկրի խնդիրներն ու լուծման եղանակները։
-
18.12.2016|
17:51
ՀԱԿ համագումարում նախագահ վերընտրվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կոնգրեսը նախագահ և վարչության անդամներ ընտրեց գաղտնի քվեարկությամբ։
-
18.12.2016|
02:16
Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀԱԿ-ի հերթական համագումարը: Քաղաքական այլ ուժերից համագումարին մասնակցել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Հայ ազգային կոնգրեսն այսօր ընտրելու է նոր վարչություն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը:
-
16.12.2016|
11:45
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, նախագահը ներկայացրել է Արցախ այցի արդյունքները:
-
16.12.2016|
01:04
ՀՀԿ կանանց սկսել է նյարդայնացնել, որ մամուլը պարբերաբար գրում է իրենց ներքին կռվշտոցների մասին։
-
16.12.2016|
00:42
Վերջին օրերին ակնհայտ դարձավ` խորհրդարանական ընտրություններին մոտենալուն պես աստիճանաբար առաջին պլան է մղվելու Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում ուժերի վերադասավորման խնդիրը։
-
15.12.2016|
22:44
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։