-
21.04.2017|
16:13
«Ելք» դաշինքը ներկայացրել է «Էրեբունի-Երևան» երգի տեսահոլովակը: Այն պատրաստվել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Նկարահանվել են «Ելքի» ցուցակում ընդգրկված թեկնածուները:
-
19.04.2017|
17:23
Սահմանադրական դատարանը ապրիլի 25-ին կքննի ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը:
-
19.04.2017|
17:21
Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասել է, որ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած ընդդիմությունը պետք է դուրս գա քաղաքական դաշտից։ Քաղաքագետը ճիշտ դիտարկում է արել, միայն մի տարբերությամբ։ Ոչ թե ընտրությունում պարտվող ուժերը մշտապես պետք է զիջեն քաղաքական դաշտը, այլ այն ընդդիմությունը, որը կոնկրետ այս ընտրություններում մասնակցել է պայքարին։
-
19.04.2017|
13:48
Ապրիլի 19-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
-
18.04.2017|
21:42
Սահմանադրական դատարանը «Կոնգրես-ՀԺԿ»-ի հայցը քննարկելու է ապրիլի 25-ին։ Այդ մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
-
14.04.2017|
14:10
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ նա կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։
-
14.04.2017|
14:06
Այսօր ժամը 16:00-ին ՀԱԿ-ը կբողոքարկի խորհրդարանի ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
-
12.04.2017|
16:17
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել՝ ասել է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռ աշխատում են բողոքի վրա։
-
12.04.2017|
09:54
ԱԺ նիստերը չեն կայանում՝ քվորում չկա, բայց լրագրողները շարունակում են խորհրդարան գնալ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրել են փոխնախագահների պաշտոնի մասին: Նա պատասխանեց, որ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից:
-
11.04.2017|
16:20
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ։