-
13.09.2013|
18:04
«Հանրության հետ պետք է քննարկումներ անցկացնեին, մինչ որոշում կայացնելը, պետք չէ Սահամանդրությունը մեզ օրինակ բերեն, թե դա նախագահի բացարձակ իրավասությունն է», -ԱԺ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կարևորելով հանրաքվեի անցկացումը:
-
13.09.2013|
17:56
«Ինձ համար կարևոր էր տեղում տեսնելու, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ ուղեծիր է ընտրելու, Հայաստանի ՄՄ անդամակցությունը արդյոք ԵՄ ԽՀԱԱՀ այլընտրանք է»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, որը Հայաստան արդեն երրորդ անգամ է այցելում և այս անգամ նաև ԼՂՀ-ում է եղել:
-
13.09.2013|
12:19
«Մենք ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակներ ենք ունեցել, խոսքը դրա խորացման մասին էր: Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես մինչ սեպտեմբերի 3-ն էինք պատկերացնում: Սա չի նշանակում, որ Մաքսային միությանն անդամակցելուց ԵՄ դռները փակվում են Հայաստանի դեմ, բայց պիտի մոռանալ այն ծավալի համագործակցության մասին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ այսօր էլ Հայաստանի իշխանությունները նորից ուզում են խորամանկություն անել:
-
13.09.2013|
11:47
«Այդ փաստաթուղթն այլևս հնարավոր չէ ստորագրել, քանի որ հակասություն կա Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի միջև»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը` հավելելով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության բավականին երկար ճանապարհ էր անցել, սակայն այսօր վտանգված է այդ գործընթացի շարունակականությունը:
-
12.09.2013|
23:59
ԱԺ գործարար պատգամավորներից ոմանք բավականին ոգևորված են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարով: ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այս որոշումը դիտարկում է սեփական գործարանի օրինակով:
-
11.09.2013|
18:00
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ համոզում էր, որ վարչապետին ուղղված հարցը գրավոր հղի, սակայն պատգամավորը համառում էր:
-
11.09.2013|
17:59
«Կամ դուք ամբողջ կառավարությամբ կոմպետենտ չեք, կամ թաթախված եք այդ կոռուպցիայի մեջ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով արդարադատության նախարարին` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում հարցն առնչվում էր կառավարության կայքում տեղադրված այն տեղեկությանը, թե ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը պետության գումարներով սեփական ընկերությունից ծառայության համար մեքենաներ է գնել:
-
11.09.2013|
16:23
Այսօր ԱԺ-ն քննարկեց Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների նշանակման հարցը: Ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ հարցեր հղեցին, որոնք հիմնականում առնչվում էին Հայաստանի դատաիրավական ոլորտին և ունեին քաղաքական ենթատեքստ:
-
10.09.2013|
16:47
Ամերիկայի նախագահական ընտրություններից առաջ Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին ու ասում` ինձ օգնի ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում է` հարց չկա:
-
09.09.2013|
13:56
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը բավականին բուռն սկսվեց: Ընդդիմադիրներ գումարած ԲՀԿ գրոհի տակ էին պահում ԱԺ խոսնակին` Մաքսային միության անդամակցության շուրջ հարցախեղդ անելով: Նախ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը դիմել էր խոսնակին, որ արտգործնախարարության աշխատակիցներ հրավիրվեն ԱԺ՝ համապատասխան տեղեկատվություն տալու:
" rel="nofollow">Անդրադարձ