Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նստակյաց կենսակերպը հանգեցնում է մի շարք հիվանդությունների

Նստակյաց կենսակերպը հանգեցնում է մի շարք հիվանդությունների
10.03.2013 | 15:07

Հայտնի է, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է ճարպակալման, և, որպես հետևանք` նաև շաքարախտի, բարձր ճնշման ու հոդերի վնասվածքների: Սակայն այժմ գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ակտիվության պակասն առանձին հիվանդություն է:
Մայքլ Ջոյները՝ Մայո կլինիկայից, հանգել է այն համոզման, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ստիպել պարապել երկար ժամանակ, վնասում են իրենց առողջությանն անկախ քաշից: Մարմնում սկսվում են հատուկ գործընթացներ: Ֆիզիկական ճնշման արդյունքում սրտի աշխատանքը զգալիորեն արագանում է, ոսկորները թուլանում են, մկաններն այրվում են, նվազում է արյան ծավալն ու դիմացկունության ցուցանիշը:
Այդ պատճառով որոշ ժամանակ պարապելուց հետո մարդն արագ կորցնում է ուժերը, ինչը ստիպում է նրան դադարեցնել պարապմունքները: Ջոյները խորհուրդ է տալիս պարապել չցանկանալունու դեմ պայքարել այնպես, ինչպես ծխելու կամ հարբած մեքենա վարելու դեմ՝ քարոզչական աշխատանքներ իրականացնել ու տարբեր միջոցներ ձեռնարկել:
Ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակն ահրաժեշտ է բուժել որպես առանձին հիվանդություն, այլ ոչ թե որպես հիմնական հիվանդության պատճառ կամ հետևանք: Որպեսզի փոփոխությունները զգալի դառնան, մասնագետը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն երեք անգամ գոնե 10 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ