Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
26.03.2013 | 00:58

...թե Րաֆֆու առաջարկությունների նամակը փոթորկել, քնից զրկել է նրա պահանջած նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին: Թե՛ ԱԺ ղեկավարությունը, թե՛ մարզպետները, թե՛ համապատասխան գերատեսչապետերը թաքուն, իրենց հայտնի խողովակներով, մասնավորապես «особо приближенный к императору» մարդկանցից փորձում են ճշտել` կարո՞ղ է մի բան կա, իրենք չգիտեն, ախր Սերժ Սարգսյանն անկանխատեսելի խաղացող է, հնարավոր է` մտքին մի բան կա, իրենք չգիտեն: Այնուհանդերձ, նրանցից ոչ մեկը չի ստացել իր հարցի հստակ պատասխանը: Սպասում են` «մի ուրիշ ձև» ու շատ անհանգիստ:

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ