Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբ գաղափարը վեր է ամբիցիաներից սկսվում է հեղափոխական բարեփոխումների փուլը

Երբ գաղափարը վեր է ամբիցիաներից սկսվում է հեղափոխական բարեփոխումների փուլը
20.04.2013 | 16:32

Ընդամենը մի քանի ամիս առաջ արհմիություններին առնչվող ցանկացած խոսքուզրույց ուտոպիա էր համարվում: Կարևոր այս խնդրի ծանրության առացքը փոխվեց այն պահից, երբ ս.թ. մարտի 15-ին ՀՀ պետռեգիստրում գրանցվեց «Աշխատավորների շահերի պաշտպանության» շարժումը: Մի քանի օր անց «Իրատես» ակումբում տված մամուլի ասուլիսի ժամանակ արդեն, պարզ դարձավ, որ այս շարժումը, ինչպես ռուսներն են ասում` “наломает не мало дров”:

Շարժման ղեկավարը` ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, որը նախկինում «Անարդարության և անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում» ՀԿ-ի նախագահն էր, հենց սկզբից հանրությանը ներկայացրեց, որ շարժման թիվ մեկ խնդիրն է ստեղծել արհմիություններ այնպիսի տեղերում, որտեղ «արհմիություն» բառը հնչեցնելը նույնիսկ, «հանցանք» է համարվում: Խոսքը, բնականաբար, օլիգարխիկ հարթության մասին էր:
Դրանից հետո շարժման նախագահ Կարեն Թումանյանը հրապարակավ կոչով դիմեց ՀՀ քաղաքական ուժերին ու պետական ատյաններին: Նա խնդրում էր, որպեսզի աջակցեն իրեն կյանքի կոչելու այս բարդ, գրեթե անհնար գործառույթը: Առաջինն արձագանքեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որը պատրաստակամություն հայտնեց աջակցել տվյալ շարժմանը: Նորմալ մեկնարկի համար դա ավելի քան բավարար էր, քանզի ունենալով այնպիսի հզոր հենք, ինչպիսին է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհուրդը, հնարավոր է կյանքի կոչել նույնիսկ անհնարինը:
Շարժումը սկսեց հետևողական հրապարակումները տեղեկատվական ոլորտում, ինչպես նաև հեռուստատեսությամբ: Եղան բազում արձագանքներ հասարակական տարբեր միավորներից: Եվ վերջապես ապրիլի 19-ին տեղի ունեցավ այն, ինչը հիրավի կարելի է և ողջունել: ԶԼՄ-ները հրապարակեցին ՀԱՄԿ-ի հասարակայանության հետ կապերի բաժնի վարիչ Սաթիկ Ղարախանյանի հաղորդագրությունն այն մասին, որ «Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանի և ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկու կառույցների համագործակցության հեռանկարները: Եվրոպական չափանիշներին հավակնող այս համագործակցությունը կնպաստի աշխատավորների շահերի պաշտպանությանը: Գաղտնիք չէ, որ հանարապետությունում քիչ չեն այնպիսի ձեռնարկություններ, որտեղ արհմիությունների բացակայության պատճառով ոտնահարվում են աշխատավորների շահերը, իսկ գործող արհմիութենական կազմակերպություններում երբեմն լիարժեք չի պաշտպանվում աշխատավերների շահերը: Կարեն Թումանյանը համոզված է, որ երկրում հարկավոր են հեղափախական բարեփոխումներ: Հարկ է նշել նաև, որ Է.Թումասյանն ու Կ.Թումանյանը կարևորեցին այն փաստը, որ շարժումն իր ողջ ռեսուրսով սատարում է նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն և ՀԱՄԿ-ն առաջիկայում համատեղ հանդես կգան մամուլի ասուլիսով, որտեղ ավելի հանգամանորեն կներկայացվի համագործակցության ձևաչափը»:
irates.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Թումանյանը վստահեցրեց, որ համագործակցությունը ճիշտ ռելսերի վրա դնելով կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների, քանզի նորի և եղածի ճիշտ և ռացիոնալ համադրումից միշտ էլ լավ պտուղ է աճում: Նա համոզված է, որ երբ գաղափարը վեր է ամբիցիաներից սկսվում է հեղափոխական բարեփոխումների փուլը: Մնում է միայն հավատալ, որ հիշյալ համագործակցության պտուղները կնպաստեն հայ աշխատավորի արժանապատիվ կերպարի կայացմանը:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3272

Մեկնաբանություններ