Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հաջորդը լինելու է համասեռամոլներին պաշտպանելու օրենքը»

«Հաջորդը լինելու է համասեռամոլներին պաշտպանելու օրենքը»
25.04.2013 | 16:24

«Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումների ժամանակ զեկուցողներից ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը բավականին խիստ խոսեց այլընտրանքային ծառայության օրենքի մասին` այն որակելով բանակի դեմ քայլ: «Անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի այլընտրանքային զինծառայության ձգտողների թիվը չավելանա: Եթե արտոնություններ սահմանենք հասարակության այս շերտի համար, հետագայում ընդհանրապես կհրաժարվեն հաճախել ռազմահայրենասիրական դասերի, հայ եկեղեցի»,-շեշտեց պատգամավորը, հավելելով, որ կրոնադավանաբանական այս շերտի ներկայացուցիչներին տրված արտոնություններով հող ենք նախապատրաստում զիվորական ծառայությունից խուսափողների համար: «Չարամտորեն ծառայությունից խուսափելու նպատակ ունեցողները կարող են վաղ տարիքից ուսումնասիրել աղանդների դավանանքը»,-փաստեց Բաղդասարյանը և նկատեց, թե քաղաքացին ի՞նչ տեղեկանք պիտի ներկայացնի` բնակավայրից թո՞ւղթ, որ հաստատվի նրա կրոնական պատկանելությունը:
«Ի՞նչ եք կարծում, կարևորը եվրոպական դատարաններում գործեր տանուլ տա՞լն է, թե՞ ազգային արժեքները: Կա մենթալիտետի, ազգային ավանդույթների խնդիր: Ավելի քան համոզված եմ, որ եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու համար հաջորդը լինելու է համասեռամոլներին պաշտպանելու օրենքը»,-վստահեցրեց պատգամավորը, համոզված, որ այսպիսի օրենքները ազգը տանում են պառակտման:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ