ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանը պետք է բացի իր երկինքը

Հայաստանը պետք է բացի իր երկինքը
16.05.2013 | 10:48

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ուսանողների հետ հանդիպման ժամանակ կարևորել է Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի խոր և համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը շատ հետաքրքիր է Հայաստանի համար: «Հուսով եմ, որ սա հաջող կիրականացվի: Եթե Եվրամիությանն անդամակցության մասին չենք խոսում, ապա գոնե կապերը Եվրամիության հետ շատ պետք են Հայաստանին: Սա միջազգային ստանդարտների կիրառում է, և սրանից կշահեն բոլոր հայերը»,-ասել է դեսպանը: Ջոն Հեֆերնը գտնում է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման համար, սակայն ավիացիայի ոլորտում բարձր են գները: «Արմավիան հիմա չկա, պետք է Հայաստանը բացի իր երկինքը և բոլոր ավիաընկերություններին հնարավորություն տա այստեղ գալու: Մենք փորձում ենք ամերիկյան ավիաուղիներին ուղղորդել՝ աշխատելու Հայաստանում: Ավիաուղիների գները պետք է իջեցվեն, իսկ որակը՝ բարձրացվի: Սա շատ լավ հնարավորություն կստեղծի Հայաստանի համար»,- գտնում է ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ