Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիմադրություն

Դիմադրություն
18.05.2013 | 11:32

Նախախորհրդարանն էր Ազատության հրապարակում: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, դիրիժոր Վարդան Հակոբյանը, դերասան Երվանդ Մանարյանը, այլք: Հրապարակում էին նաև միտինգավորները: Նրանք, ովքեր անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի հանրահավաք բաց չեն թողել, ովքեր միշտ գալիս ու մասնակցում են՝ հավատալով, որ իրենց մասնակցությունից է ամեն ինչ կախված:

Ուշագրավ էր, որ հանրահավաքի կազմակերպիչները ներկայացել էին «Հանրային վերահսկողություն», «Հիմնադիր խորհրդարան», «Հանրային արդարադատություն», «Նվաճիր քո ազատությունը» վերտառությամբ պաստառներով:
Ուշագրավ էր ևս մի հանգամանք: Ելույթ ունեցողները խոսում էին հիմնականում դիմադրության շարժման կազմակերպման մասին:
Գարեգին Չուգասզյանն իր ելույթում նշեց, որ պետք է ամբողջ երկրով մեկ ստեղծել դիմադրության օջախներ, որոնք վտակների նման կսնուցեն և կվերածվեն դիմադրության շարժման: Նա հայտարարեց նաև, որ մեր երկրում քաղաքական նորացումը ներկայացուցչական ժողովրդավարության միջոցով հնարավոր չէ: Իսկ որպեսզի դիմադրության շարժում սկսվի, ըստ Գ. Չուգասզյանի, պետք է լինեն կամավորներ, որոնք կվարակեն ողջ ժողովրդին:
Տիգրան Խզմալյանն էլ հիշեցրեց, որ եթե որևէ երկրից քսան տարվա ընթացքում արտագաղթում է բնակչության կեսը, ուրեմն այդ երկրին պատերազմ է հայտարարված, և մեր երկիրը օկուպացված է:
«Օկուպացված երկրում չի կարող լինել ընդդիմություն, լինում է դիմադրություն»,- հայտարարեց Տիգրան Խզմալյանը: Նա հիշեցրեց նաև անցյալ դարի 40-ական թվականների Դը Գոլյան Ֆրանսիան, որտեղ ձևավորվել էր դիմադրության շարժում, և շարժման նախաձեռնողներից մեկն էլ մեր հայրենակից Միսաք Մանուշյանն էր:
Փաստորեն, այսպիսով Նախախորհրդարանը հստակ ուղերձներ է հղում հանրությանը դիմադրության շարժում ձևավորելու համար: Եվ սա ուշագրավ սկիզբ է՝ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի նախաձեռնած հանրահավաքների, որտեղ նույնպես տարբեր ուղերձներ էին հղվում հանրությանը: Տեսնենք, թե որքան դիմադրության ռեսուրս է մնացել Հայաստանում վերջին տարիներին մասշտաբային արտագաղթից հետո:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ