Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Моя хата с краю» ռուսական ասացվածքը շատերի համար նշանաբան է դարձել. Փիրուզա Մելիքսեթյան

«Моя хата с краю» ռուսական ասացվածքը շատերի համար նշանաբան է դարձել. Փիրուզա Մելիքսեթյան
31.05.2013 | 15:35

ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի հետ:

-Երևույթներ, որոնց դեմ եք սկզբունքորեն:

-Լիարժեք պատասխանի համար ստիպված եմ թվարկել յոթ մահացու մեղքերը՝ հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն:

-Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք:
- Ավետարանական հայտնի ճշմարտությունները. նախ՝ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց»: Նաև՝ «Մի՛ դատիր, որ չդատվես»:

-Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-«Իրատես de facto» թերթի և irates.am կայքէջի յուրաքանչյուր լրագրողի հաջողված ու անաչառ ընթերցողի գնահատականին արժանացած հրապարակումը:

-Արդյոք համերա՞շխ են մեր լրագրողները, թերթերը, լրատվամիջոցները: Եթե ոչ, ապա ո՞րն է այդ անհամերաշխության պատճառը:

-Իհարկե, համերաշխ չեն: Ցավոք, «Моя хата с краю» ռուսական ասացվածքը շատերի համար նշանաբան է դարձել:

-Ի՞նչն է պղտորում Հայաստանի քաղաքական դաշտը:

-Դատարկ ամբիցիաները: «Ամեն առավոտ Հայաստանում երեք միլիոն գեներալ է արթնանում» դառը հումորը առաջին հերթին հենց կուսակցություններին է վերաբերում: Յուրաքանչյուրին թվում է, թե քաղաքական դաշտը պտտվում է հենց իր առանցքի շուրջը:

-Ի՞նչ արժեքների վրա են հիմնված Հայաստանում մարդկային փոխհարաբերությունները, և արդյոք մարդկային անկեղծությունը վտագված չէ՞:

-Լավ կլինի՞ այդ նույն հարցը ես էլ Ձեզ ուղղեմ:

-Եթե հնարավոր լիներ, ի՞նչ կփոխեիք քաղաքականության մեջ:

-Նախ և առաջ, բոլոր առումներով «մաշված» քաղաքական դեմքերին: Վաղուց է հասունացել քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:

-Ո՛չ զայրանում եմ, և ո՛չ էլ զվարճանում՝ հետևելով Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդին, յուրաքանչյուր ասեկոսեի մոտենում եմ ըմբռնումով. ցանկացած բամբասանք ինձ ոգևորում է: Եթե անկեղծ՝ տխրում եմ, երբ մեկ կամ երկու օր մեր «արտահաստիքային օպոնենտներն» ու PR-ն ինքնակամ ստանձնածները, իրենց «դամ պահողներով», չեն կծմծում «Իրատեսին»:

-Լեռ Կամսարն ասել է. «Ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից, որովհետև կյանքն անցավոր է, իսկ ճշմարտությունը՝ հավիտենական»: Իսկ ի՞նչ է ճշմարտությունը Ձեզ համար:

-Սևակն էլ ասում էր,որ երբ իզուր հարց չես տալիս, սուտ պատասխան չես ստանում: Ասելիքս այն է, որ բառերի մեջ չէ ճշմարտությունը:

Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ