Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լորետա Խաչատրյանը դեռ սպառնու՞մ է

Լորետա Խաչատրյանը դեռ սպառնու՞մ է
26.06.2013 | 12:41

Ըստ մամուլի հրապարակումների` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը Գորիսում չէ, իսկ նրա կին Լորետան, ով Լիցկայի սցենարով որպես գթության քույր էր ներկայացվում հունիսի 1-ին իր տան մոտ տեղի ունեցած սպանության ժամանակ, զանգում է իրենց տան աշխատակիցներին և սպառնում չասել, թե Ավետիք Բուդաղյանը օգնություն է խնդրել. «Փորձվել եք մի բան եք ասել, գամ` կտեսնեք, թե ձեզ ինչ եմ անելու»,-ասել է Լորետան:
Փաստորեն, տիկին Լիցկան, ներողություն, Խաչատրյանը նույնիսկ տեսանյութի հրապարակումից հետո, որը, թեև իմ խորին համոզմամբ մոնտաժված է, պարզ ցույց է տալիս, որ վիրավոր Ավետիք Բուդաղյանը երկար ժամանակ առանց օգնության ընկած է գետնին, իսկ Լիցկայի ընտանիքի անդամները անցուդարձ են անում արդեն հանգուցյալ Ավետիքի կողքով ու մեկի մտքով չի անցնում մոտենալ մարդուն, գոնե ստուգել սպանեցի՞ն «վտանգավոր հանցագործին», թե ողջ է, դեռ սպառնում է: Արդեն անդրադարձել եմ այն իրողությանը, որ Ավետիքին սպանողները նրան են մոտենում բավականին ուշ և արհեստական շնչառություն տալու շոու ցուցադրում: Բնավ այն կարծիքին չեմ, թե Խաչատրյանները վախեցել էին իրենց արած ղալաթից: Հակառակը, ըստ տեսանյութի, նրանք համոզված էին, որ մարդուն սպանել են ու գուցե մտածում էին ոնց պարտակեն եղածը: Գուցե դա նրանց հաջողվեր, եթե հայտնված չլիներ Արտակ Բուդաղյանը, ում կյանքը նույնպես վտանգի տակ էր Խաչատրյանների հոգածությամբ: Այսինքն, նախկին մարզպետի ընտանիքը, ամոթից լռելու փոխարեն, հարձակման է անցել վկաների դեմ, ու, փաստորեն, Լորետա Խաչատրյանը, ով տեսանյութում գնում-գալիս ցուցումներ էր տալիս սրան-նրան, խղճի խայթ չի զգում կատարվածի առնչությամբ: Չէ, նա մեծ «արդարացում» ունի այս պարագայում` փորձում է փրկել իր 19-ամյա որդու երիտասարդ կյանքն ու յուր ամուսնու, լեզուս չի պտտվում ասել, արժանապատվությունը: Չգիտեմ, թե ինչպես պիտի նրան հաջողվի փրկել չեղած բանը` երկրորդի դեպքում, իսկ առաջինի պարագայում տիկինը իր փրկության ջանքերը ուշացած է սկսել ու սխալ տեղից: Տասնինը տարեկան տղան այդ գիշեր տրամաբանորեն պիտի քնած լիներ մեր բանակի որևէ զորամասում, ասենք, օրվա ընթացքում զենքը ձեռքին ու ծանր ուսապարկը մեջքին կիլոմետրեր վազելուց-հոգնելուց հետո: Բայց Լոերտայի որդին զենքը ուսին տեսանյութում շրջում էր: Այն ժամանակ ի՞նչ ասաց իր Տիգրան որդուն Լորետան: Արդյո՞ք ասաց` զենքը վայր դիր, կամ սա քո տեղը չէ, կամ էլ` վազիր շտապ օգնություն կանչիր, Ավետիքը արյունաքամ է լինում:
Հունիսի 1-ի գորիսյան միջադեպից մինչ այսօր, մոտ մեկ ամիս, լրատվակայքերում տարբեր պատմություններ են հրապարակվում Սուրիկ Խաչատրյանի «գլխավոր դերակատարմամբ»: Դրանք մեկը մյուսից դաժան են իրենց «սյուժեով»: Հասարակությունը պարզապես կուշտ է այդ պատմություններում Լիցկայի անմարդկային վարքագծից` սեփական աշխատակիցների, նույնիսկ սիրուհու նկատմամբ: Այսինքն, այս մարդը զգացմունքներ չունի: Իսկ Լորետա՞ն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ