ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Ճիշտ է, մենք ընկերներ ենք, բայց ես դանակ եմ նվիրում քո թշնամուն, որ քեզ սպանի»

«Ճիշտ է, մենք ընկերներ ենք, բայց ես դանակ եմ նվիրում քո թշնամուն, որ քեզ սպանի»
26.06.2013 | 17:38

«Ադրբեջանը զենք գնելու համար ծախսում է յոթ-ութ անգամ ավելի գումար, քան Հայաստանը։ Ռուսաստանը զենք է վաճառում նաև Սիրիային, բայց այնտեղ կան զոհվածներ և վիրավորներ։ Զենքն ապրանք է, այո, բայց սպանող ապրանք։ Ի՞նչ է նշանակում զենք ծախել իր բարեկամի թշնամուն։ Ռուսաստանը, որը մեր դաշնակիցն է, օրեր առաջ մոտ 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին: Ճիշտ է, մենք ընկերներ ենք, բայց ես դանակ եմ նվիրում քո թշնամուն, որ քեզ սպանի: Մոտավորապես այսպես վարվեց Ռուսասատանը մեզ հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռուսաստանից դժգոհեց Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը` հավելելով, որ թե´ գազի թանկացումը, թե´ զենքի վաճառքը շատ վտանգավոր են մեր ժողովրդի համար, ինչը պետք է գիտակցել և խելքի գալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ