Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մեղավորը չինովնիկն ա

Մեղավորը չինովնիկն ա
27.06.2013 | 18:25

Կառավարությունը հինգ տարի մտածեց-մտածեց և գտավ` ամեն հինգշաբթի կառավարության շենքի «պաշարման» մեղավորները միջին դասի չինովնիկներն են։ «Մի տհաճ երևույթ է ի հայտ եկել, որը գալիս է միջին դասի չինովնիկներից։ Կառավարության շենքի մոտ հավաքվող բողոքավորներին նրանք ուղղորդում են կառավարություն։ Փոխանակ լսեն մարդկանց, տան հստակ պարզաբանումներ, նրանք այս կամ այն խնդրի վերաբերյալ ասում են. «Ի՞նչ կարող ենք անել, կառավարության որոշում է պետք»,- կառավարության նիստից առաջ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդգծելով, որ դա անթույլատրելի է, նա «ուրախացրեց» նախարարերին. «Այսուհետ նամակները կառավարությունից կուղարկվեն համապատասխան նախարարություններ»։ Այն, որ նախարարությունները պետք է պատասխանատվություն ունենան, փաստ է, բայց անհասկանալի է, թե նորամուծությունն այս դեպքում ո՞րն է։ Այսպես թե այնպես, բոլոր բողոք-նամակները ցանկացած ոլորտի հետ կապված, հասցեագրված լինեն նախագահականին, թե կառավարությանը, մակագրվում են տվյալ կառույցի վրա, որի դեմ բողոքում է մարդը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ