Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Տխուր «ՈՒիմբլդոն»

Տխուր «ՈՒիմբլդոն»
28.06.2013 | 12:39

Զարմանալիորեն, անակնկալներով առատ են ստացվում ՈՒիմբլդոնի այս տարվա մրցաշարի հանդիպումները: Վնասվածքների պատճառով մրցելույթներն արդեն իսկ ընդհատել են Ազարենկան, Շվեդովան, Չիլիչը, Դարսիսը, Ցոնգան, Շտեպանեկը, Իզները: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ մրցաշարի կազմակերպիչները լուրջ խնդիրներ ունեն կորտերը տեխնիկական պատշաճ վիճակի բերելու հարցում:
Սակայն միայն վնասվածքների առատությամբ չէ, որ աչքի է ընկնում մեծ թենիսի ամենահեղինակավոր մրցաշարը: Մարզիկները, ովքեր պիտի եղանակ ստեղծեին, զարմանալիորեն ցածր մակարդակի խաղ են ցույց տալիս ու դուրս են մնացել հետագա պայքարից: Առաջին իսկ հանդիպումից մրցաշարին հրաժեշտ է տվել Ռաֆայել Նադալը, նրան է հաջորդել Սառա Էրանին: Այս շարքը եկավ լրացնելու նաև Մարիա Շարապովան, ով իր երկրորդ հանդիպումում պարտություն կրեց համաշխարհային թենիսի 131-րդ հորիզոնականում գտնվող պորտուգալուհի Միշել Լարշեր դե Բրիտուուից: Ճիշտ է, վնասվածքի պատճառով մրցաշարը լքած Ազարենկայի «հաշվին» Շարապովան կբարձրանա համաշխարհային դասակարգման երկրորդ հորիզոնական, սակայն, ինչպես հասկանում եք, դա թույլ մխիթարանք է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ