Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ով է փոխարինելու Վահե Հակոբյանին

Ով է փոխարինելու  Վահե Հակոբյանին
12.07.2013 | 12:20

Չնայած Վահե Հակոբյանն արդեն պաշտոնապես Սյունիքի մարզպետ է նշանակվել, սակայն նրա անունը դեռ մնում է ԱԺ պաշտոնական կայքում: Բայց քանի որ ՀՀ Սահմանադրությունը բացառում է պատգամավոր-մարզպետ պաշտոնների համատեղումը, առաջիկայում խորհրդարան նոր պատգամավոր կգործուղվի:
Թե ով պիտի փոխարինի թիվ 38 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված Հակոբյանին, ՀՀԿ-ում դեռ մտորում են: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկա տասն օրում հայտնի կլինեն թեկնածուների անունները և նաև այն «բախտավորի», որին կսատարի ՀՀԿ-ն: Ըստ ԱԺ օրենսդրության, Հովիկ Աբրահամյանն առաջիկայում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին գրություն պետք է ուղարկի ԿԸՀ, որից հետո կսկսվի թեկնածուների առաջադրումը: Ասում են, նոր պատգամավորի փնտրտուքի գործում մեծ դեր է ունենալու նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Այսինքն, նրա առաջարկած թեկնածուին էլ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կսատարի:
Սյունիքում ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի վերջին, և ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբից սյունեցի նոր պատգամավորը կներկայանա «աշխատանքի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ