Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԴիջիԹեք Էքսպո-ն և ԱրմԹեք համաժողովը՝ հոկտեմբերին

ԴիջիԹեք Էքսպո-ն և ԱրմԹեք համաժողովը՝ հոկտեմբերին
05.09.2013 | 15:12

«ԴիջիԹեք Էքսպո 2013» համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում: Այն կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը։ Ինչպես մեզ տեղեկացրին ցուցահանդեսը կազմակերպող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 150 կազմակերպություն` անցած տարվա 120-ի համեմատ, իսկ այցելուների քանակը կհասնի 26000-ի` 2012 թվականի 24000-ի փոխարեն:

Ներկա դրությամբ 60 կազմակերպություն արդեն իսկ մասնակցության հայտ է ներկայացրել ցուցահանդեսին: Ցուցահանդեսի մասնակիցները 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն:

Արդեն 9-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:

Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ կկայանա նաև 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը: Այն կտևի 1 օր` հոկտեմբերի 4-ին, և կանցկացվի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:

ԱրմԹեք համաժողովը տալիս է աննախադեպ հնարավորություն հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երևանում 2008-ին և 2011-ին և Սիլիկոնյան հովտում ՝ 2009-ին և 2012-ին:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ