Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սիրիացի ապստամբները խնդրում են դադարեցնել ռմբակոծությունը բնակելի վայրերում

Սիրիացի ապստամբները խնդրում են դադարեցնել ռմբակոծությունը բնակելի վայրերում
15.09.2013 | 15:57

Սիրիայի ընդդիմությունը խնդրում է բնակեցված տարածքներում արգելել բալիստիկ հրթիռների և օդային թռիչքների գործածումը:

Սիրիայի Ազգային կոալիցիան դիմել է միջազգային հանրությանը` հորդորելով «կանգնեցնել արշավը` ուղղված բնակավայրերի դեմ և վերջ դնել Սիրիայի ժողովրդի տառապանքներին»:

Ապստամբները կարծում են, որ կառավարությունը պետք է բոլոր բնակավայրերից դուրս բերի բանակն ու հրետանին և դադարեցնի ռմբակոծությունը քաղաքներում և գյուղերում:

Վերջիններս, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, դեռևս չեն մեկնաբանել ռուս-ամերիկյան համաձայնագիրը` Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Ավելի վաղ, Սիրիայի Ազգային Կոալիցիայի գլխավոր ղեկավար Սալիմ Իդրիսը հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսը ողջունել է ձեռք բերված համաձայնությունը, որը կչեզոքացնի ռազմական սպառնալիքի նկատմամբ վախը:

Հասմիկ ՄՈՎՍԻԱՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ