Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել

Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել
19.09.2013 | 16:41

Այսօր մամուլի ասուլիսում Պարույր Հայրիկյանը, պատասխանելով այնհարցին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի՞ անկախությունը, ասաց. «Սերժ Սարգսյանի այդ հայտարարությամբ չէ, որ Հայաստանը կորցրեց իր անկախությունը: Անկախության կորուստը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից է սկսվել: Համաշխարհային բանկը փորձել էր ուսումնասիրել, վերլուծել, որ այլ երկրներում էլ կիրառեր, հետո հասկացել էր, որ դա ապուշություն է, որ արեց Հայաստանը»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ