ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Որտե՞ղ էր Պարույր Հայրիկյանը 2003-ին

Որտե՞ղ էր Պարույր Հայրիկյանը 2003-ին
20.09.2013 | 16:16

Անկախության ռահվիրա Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանի անկախության կորուստը «Գույք` պարտքի դիմաց» գործարքից է սկսվել: Պարույր Հայրիկյանի` Վիքիպեդիա-Ազատ հանրագիտարանում տեղադրված կենսագրականի մեջ կարդում ենք. «1998-ին Հայրիկյանը, որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ իշխանություններին ստիպեց ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների իր ծրագրին, մասնավորապես` կյանքի կոչել երկքաղաքացիության իրավունքը, վերացնել նախագահի բացարձակ իշխանությունը, գործող կառույցներ դարձնել ՀՀ խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը»: Հայտնի` Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող «Գույք` պարտքի դիմաց» գործարքը իրականացվել է 2003-ին: 2003-ի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է հայ-ռուսական միջկառավարական պայմանագիրը` շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանի պետգույքը փոխանցելու մասին:

ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների մեջ էր Մոսկվայի հետ ու գործարքը հենց այնպես` օդից չընկավ մեր գլխներին: Իսկ որտե՞ղ էր Հայրիկյանը, ում շնորհիվ, իր իսկ գնահատմամբ, վերացվել էր ՀՀ նախագահի բացարձակ իշխանությունը: Հայրիկյանը այդ ժամանակ հրապարակ դուրս չեկավ պայքարելու Քոչարյանի կամայականությունների դեմ, չդիմեց յուր ջանքերով գործող կառույց դարձած Սահմանադրական դատարան, չփորձեց քաղաքական ուժերը համախմբել ընդդեմ Հայաստանի հարստությունները սեփական հայեցողությամբ տնօրինող Քոչարյանի ավերիչ քաղաքականության: Եվ ընդհանրապես, Հայրիկյանը կարծես թե սովորություն ունի միայն ասուլիսների ֆորմատով արտահայտվելու: Այդպես հարմար է և հեռու` իշխանական շառից-փորձանքից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ