ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սպասենք ՄԻԵԴ-ի նոր վճիռներին

Սպասենք ՄԻԵԴ-ի նոր վճիռներին
25.09.2013 | 17:50

«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Արա Ղազարյանը դեռևս 2008 թվականից, երբ ՀՀ նախագահի ընտրություններից հետո ազատազրկվեցին ընդդիմության ակտիվիստները, զբաղվում է նախկին քաղբանտարկյալներ Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների ու Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված գործերի քննությամբ: Այժմ նրանց գործերը գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և, ըստ Արա Ղազարյանի, իրենք սպասում են ՄԻԵԴ-ի վճռին:

Արա Ղազարյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ իրենց կազմակերպությունը դիմել է նաև Վճռաբեկ դատարան՝ պահանջելով, որ վերաբացվի Գրիշա Վիրաբյանի գործը և անցկացվի դատական նոր քննություն:

Հիշեցնենք, որ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանին խոշտանգել էին 2004թ. ապրիլի 12-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցի ժամանակ:

Գրիշա Վիրաբյանը դիմել էր Եվրադատարան և շահել իր գործը: ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Գրիշա Վիրաբյանին, որպես փոխհատուցում, պետք է տրամադրվի քսանհինգ հազար եվրո: Եվրադատարանն, ըստ Արա Ղազարյանի, իր վճռում նշել էր, որ քննությունը չի ընթացել արդյունավետ: Մեր զրուցակիցը նշեց, որ պետք է հայտնաբերվեն նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու համար:

Գրիշա Վիրաբյանն այժմ գտնվում է արտերկրում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ