Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություն ստացան»

«Թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություն ստացան»
04.10.2013 | 16:38

«ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցադրումը չէր կարող չստվերել ցանկացած նախագահի ելույթը, բայց այդ հարցը պետք է դասել վերջին տեղում: Նրա հարցը մեր ներքին խնդիրն է: Այդ հարցադրմամբ նա լուծեց մեկ խնդիր` իր անձնական PR-ի հարցը, չնայած այստեղ PR բառն օգտագործելը տեղին չէ: Այդ հարցը, երևի, նրա անձնական հետաքրքրասիրությունների շարքից էր»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զ. Փոստանջյանի` ՀՀ նախագահին տված հարցին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով «թուրքական-ադրբեջանական ԶԼՄ-ները ինքնաբավարարվելու նոր հնարավորություններ ստացան, նրանք Փոստանջյանի հարցից վերնագրեր դրեցին իրենց հոդվածներին, բայց նման քաղաքականությունը երբեք էլ հաջողություն չի ունեցել»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ